Թոմաս Տուխելը կարող է գլխավորել իտալական թոփ-ակումբը

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել իտալական թոփ-ակումբում։ Հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին մարզչի ծառայություններով։

Նշենք, որ ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Տուխելի հետ։ Կողմերի համաձայնության դեպքում պայմանագիրը կարող է կնքվել ԱԱ-2022-ից հետո: