Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է 1/8 եզրափակիչ դուրս մասին:
«Ճապոնիան հաղթեց և՛ մեզ, և՛ Գերմանիային, ուստի նրանք լիովին արժանի էին առաջին տեղին: Այս արդյունքն ինձ զայրացնում է, քանի որ ուզում էի, որ մենք առաջինը լինեինք։
Տոնելու բան չկա՝ պարտությունից հետո ուրախանալն իմ կանոնների մեջ չէ։ Բայց ես նույնպես մտադիր չեմ հանձնվել, առջևում փլեյ-օֆֆն է»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: