World Cup 2022. Հայտնի է, թե ի՞նչ է ասել Լևանդովսկին Մեսիին խաղի ավարտից հետո

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչ է ասել Արգենտինայի դեմ խաղից հետո մրցակցի առաջատար Լիոնել Մեսսիին:

«Մենք մի փոքր խոսեցինք, և դա զվարճալի էր: Ես Մեսսիին ասացի, որ նա սովորականից ավելի պաշտպանողական ֆուտբոլ էր խաղում, բայց երբեմն դա այն է, ինչ թիմին պետք է»,- ասել է Լևան: