«Ռոման» ցանկանում է ազատվել Էլդոր Շոմուրոդովից

«Ռոման» ցանկանում է վաճառել հարձակվող Էլդոր Շոմուրոդովին, հայտնում է Il Tempo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեացիները դեռ ոչ մի առաջարկ չեն ստացել 27-ամյա ֆուտբոլիստին վաճառելու համար։

Հաղորդվում էր, որ Շոմուրոդովը ներառված չէ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում։

Ֆուտբոլիստը «Ռոմայում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

Այս մրցաշրջանում նա վեց հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է յոթ միլիոն եվրո: