Խվիչա Կվարացխելիան վերադարձել է ընդհանուր խումբ

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, մարզվել է ընդհանուր խմբում, հայտնում է Pazzidifanta-ն:

21-ամյա վրացի ֆուտբոլիստը մեջքի սուր ցավի պատճառով բաց է թողել ակումբի վերջին երեք հանդիպումները։

Այժմ «Նապոլին» մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում. Ակումբը առաջիկայում նախատեսած երկու ընկերական հանդիպում ունի։

Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։