Սեսկ Ֆաբրեգաս. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»

Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անդրադարձել է Կատարում շարունակվող Մունդիալում Ֆրանսիայի հավաքականի խաղին, ինչպես նաև գովեստի խոսքեր է հղել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հասցեին:

«Ֆրանսիան լավ է սկսել: Եթե չհաշվենք վերջին տուրում կրած պարտությունը, ապա նրանք հաղթել են առաջին երկու խաղերում՝ չնայած Բենզեմայի, Լյուկա Էրնանդեսի, Կանտեի ու Պոգբայի և այլ աստղերի բացակայությանը:

Երկու աշխարհի առաջնություններում անընդմեջ հաղթելը հեշտ գործ չէ, բայց նրանք ապացուցել են, որ կարող են:

Ֆրանսիան փայլում է՝ մանավանդ Կիլիան Մբապպեի հետ, որը հիմա հիանալի մարզավիճակում է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Footmercato-ն: