«Բարսելոնան» փոխարինող է գտել Սերխիո Բուսկետսին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մտադիր են ֆուտբոլիստին ձեռք բերել, որը կփոխարինի՝ Սերխի Բուսկետսին, ով կարող է հեռանալ թիմից 2023 թվականի ամռանը։

Նշենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անձամբ է հետաքրքրված Գյունդողանով։ Նա կիսապաշտպանի մասին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ: