Դիեգո Ֆորլանը խոսել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը կարծում է, որ Մադրիդի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաո Ֆելիշն ավելի լավ կխաղա, եթե փոխի ակումբային գրանցումը:

«Մարդիկ ասում են, որ նա կարող է հեռանալ «Ատլետիկոյից», և եթե դա տեղի ունենա, նա կարող է բարելավել իր խաղը:

Ես հավատում եմ դրան։ Սա հաճախ է պատահում ֆուտբոլում», – մեջբերում է goal-ը: