Չավի․ «Նա կարող է վերադառնալ «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։

«Եթե Մեսսին ցանկանա, նա կարող է ինչ-որ պահի վերադառնալ «Բարսելոնա», ես վստահ եմ:

Ո՞վ չի ցանկանա մարզել նրան: Նա դեռ թիվ մեկ է։ Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես շարունակում է մնալ մոլորակի լավագույն 3-5 խաղացողների թվում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Sport ES-ը: