Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Լեհաստանի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին խոստովանել է, որ ուրախ է, որ Բրազիլիան դուրս է եկել փլեյ-օֆֆ։
«Ես հարավամերիկյան ֆուտբոլի երկրպագու եմ, կարծում եմ դա գաղտնիք չէ։ Այդ իսկ պատճառով, ուզում եմ շնորհավորել Բրազիլիայի հավաքականի երկրպագուներին, քանի, որ նրանք փլեյ-օֆֆում են»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը։