Ունայի Սիմոնը կարող է լքել Բիլբաոյի «Ատլետիկը»

Դարպասապահ Ունայի Սիմոնը կարող է հեռանալ Բիլբաոյի «Ատլետիկից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն։

Բասկերը պատրաստ են լսել 25-ամյա խաղացողի համար առաջարկները՝ հասկանալով, որ չեն կարողանա լավ գումարից հրաժարվել դարպասապահի համար։

Նշվում է, որ «Ատլետիկը» պատրաստ կլինի վաճառել դարպասապահին մոտ 30-40 միլիոն եվրոյի դիմաց։