«Բարսելոնայի» ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին ցանկանում են գնել որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցություններ է սկսել Դեմբելեի գործակալի հետ։