Խավիեր Տեբասը խոսել է Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը բարձր է գնահատել կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձի հնարավորությունը։

«Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Մեսսին։ Չգիտեմ՝ նա ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, թե ՊՍԺ-ն թույլ կտա նրան հեռանալ։ 

Որոշակի գումարով «Բարսելոնան» կկարողանա գրանցել Մեսսիի տրանսֆերը», – Տեբասի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: