Ալեսանդրո դել Պիերոն կարող է ղեկավար պաշտոն զբաղեցնել «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար նախկի ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն կարող է դառնալ իտալական ակումբի տնօրենը:

Gazzetta dello Sport-ի հավաստմամբ՝ իտալացին չի շտապում որոշում կայացնել նրան երաշխիքներ են պետք։

Դել Պիերոն  ցանկանում է իրական ազդեցություն և վերահսկողություն ունենալ ակումբի ապագայի վրա, հատկապես տրանսֆերային ռազմավարության պլանավորման գործում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի ամբողջ կազմը հրաժարական էր տվել: