Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի հավաստմամբ՝ իսպանական ակումբը 21-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի այլընտրանք, որին հավակնում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։