Սերխիո Բուսկետսի ապագան շարունակում է մնալ անորոշ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հայտնում է MD-ն:

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» դեռ ակնկալում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն գործարքը դեռ հեռու է։

Ինչպես բազմիցս հաղորդվել է, Բուսկետսը լրջորեն մտածում է կատալոնական գրանդի շարքերը լքելու մասին հաջորդ ամառ, երբ կավարտվի նրա գործող պայմանագիրը։

Նշենք, որ 34-ամյա իսպանացուն հետաքրքրում է Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ, սակայն ինքը՝ կիսապաշտպանը, նախընտրում է կարիերան շարունակել MLS-ում։