Սերբիայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի G խմբի երկրորդ տուրի հանդիպումից առաջ սկանդալ է տեղի ունեցել Կամերունի հավաքականում:
Խաղի մեկնարկից անմիջապես առաջ կամերունցիների հայտացուցակից հեռացվել է թիմի հիմնական դարպասապահ Անդրե Օնանան:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ դարպասապահը չի ցանկացել խաղալ Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի առաջարկած ոճով: Վիճաբանությունից հետո մարզիչը կարգապահական նկատառումներով հավաքականի ճամբարից հեռացրել է դարպասապահին: