Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի եզրային պաշտպան՝ Ալեխանդրո Բալդեին, այդ մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբը մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել մինչև 2027թ.-ը:
Նոր պայմանագրով նրա հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո:
Նշենք, որ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ.-ը: