Սերժ Գնաբրին կարող է տեղափոխվել Իսպանիա

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է AS-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի, իսկ նոր պայմանագրի երկարաձգման հարցում կողմերը դեռ դրական արդյունքի չեն հասել։

Նշենք, որ «Ռեալը» սկսել է Գնաբրիին ձեռք բերելու տարբերակները քննարկել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մարկո Ասենսիոն այս ամառ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»: