World Cup 2022. Ֆրանկ դե Բուրը նշել է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրը նշել է ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին։

«Հաղթանակի իմ գլխավոր հավակնորդը Բրազիլիայի հավաքականն է։ Նրանք ինձ տպավորեցին Սերբիայի դեմ խաղով։ Սերբերը հիանալի հանդիպում անցկացրեցին, բայց բրազիլացիներն ավելի լավ խաղացին, հատկապես երկրորդ խաղակեսում»,- մեջբերում է Gulf Times-ը։

Նշենք, որ առաջին տուրից հետո G խմբում առաջատարը Բրազիլիան է։