World Cup 2022. Դժբախտ դեպք է տեղի ունեցել Կատարում

Ուելսի հավաքականի երկրպագուն, ով Կատար էր մեկնել որդու և ընկերների հետ՝ ԱԱ-ին հետևելիս մահացել է Դոհայում, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, 62-ամյա Կևին Դևիսը մահացել է Իրանի դեմ խաղի օրը: Երկրպագուն մարզադաշտ չի այցելել, քանի որ վատ է զգացել ու մնացել է տանը։

Նշենք, որ այդ խաղում Ուելսը պարտվեց Իրանին՝ 0:2 հաշվով։