Ժոաո Ֆելիշը որոշել է հեռանալ «Ատլետիկոյից»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը որոշել է հեռանալ «Ատլետիկոյից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի գործակալը դիմել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությանը և առաջարկել է իր ֆուտբոլիստի ծառայությունները:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: