«Բավարիան» նոր պայմանագիր կառաջարկի Մանուել Նոյերին

Մյունխենի «Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի հետ, հայտնում է Sky Sports-ը։ Աղբյուրի համաձայն, մյունխենյան թիմը ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կերկարաձգի ԱԱ-2022-ի ավարտից հետո:

Նշենք, որ Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Բունդեսլիգայում դարպասապահը 458 հանդիպման է մասնակցել, որոնցում 376 գոլ է բաց թողել և 211 անգամ դարպասն անառիկ է պահել:

Դարպասապահի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: