Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը խոսել է հարձակվող Նեյմարի վնասվածքի մասին, որը նա ստացել էր Սերբիայի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության G խմբի առաջին խաղում (2-0):
«Նեյմարը ոտնաթաթի սրունքի վնասվածք ունի: Նեյմարն այտուց ուներ, և մենք անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք։
Հաջորդ քայլը ֆիզիոթերապևտիկ բուժումը և դիտարկումը կլինի: Ավելի հստակ պատկեր ստանալու համար պետք է սպասել 24-48 ժամ:
Ամեն ինչ կորոշվի, երբ սպասենք և գնահատենք վնասվածքի աստիճանը՝ հավանաբար վաղը։ Հիմա վաղաժամ է խոսել վերականգնման գործընթացի մասին։ Կարևոր է սպասել»,- Լասմարի խոսքը մեջբերում է Globo-ն: