Հաքիմ Զիեշը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը կարող է կարիերան շարունակել «Միլանում»։

Ինչպես հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն, իտալական ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանի վարձակալությամբ, սակայն պատրաստ չէ վճարել ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։

Ներկայումս Զիեշը «Չելսիում» ստանում է 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, միլանցիները պատրաստ են վճարել ընդամենը 4 միլիոն եվրո։

Անձամբ՝ Հաքիմը, կցանկանար փոխել ակումբային գրանցումը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում ակումբների միջև։