World Cup 2022. Բելգիայի հավաքականը կրկնել է Բրազիլիայի հավաքականի ռեկորդը

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը, Կատարում ընթացող Մունդիալի մեկնարկային տուրում 1-0 հաշվով առավելության հասավ Կանադայի թիմի նկատմամբ՝ այդպիսով գրանցելով տպավորիչ ցուցանիշ: Այդ մասին հայտնում է Opta-ն:

Բելգիացիներն Աշխարհի առաջնությունների խմբային փուլում տարել են 8-րդ անընդմեջ հաղթանակը: Բելգիայի հավաքականն ԱԱ-2002-ի խմբային փուլը Ռուսաստանի (3-2) նկատմամբ հաղթանակով էր ավարտել, հաջորդ երկու Մունդիալներին նրանք չէին մասնակցել: ԱԱ-2014-ի խմբային փուլում բելգիացիները հաղթել էին Ալժիրի (2-1), Ռուսաստանի (1-0) և Հարավային Կորեայի (1-0) հավաքականներին, իսկ ԱԱ-2018-ում՝ Պանամայի (3-0), Թունիսի (5-2) և Անգլիայի (1-0) թիմերին:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էր Բրազիլիայի հավաքականը, որը երկու անգամ էր նման արդյունք գրանցել՝ 1986-1994 թվականներին և 2002-2010 թվականներին: