«Միլանը» չի կարողանում երկարաձգել պայմանագիրը Ռաֆայել Լեաուի հետ

«Միլանի» ղեկավարությունն ու թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Ակումբը պատրաստ չէ բավարարել հարձակվողի ֆինանսական պահանջները:

2019 թվականի ամռանն է 29,50 միլիոն եվրոյով ֆրանսիական «Լիլից» տեղափոխվել «Միլան»:

Պորտուգալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: