Մարկո Ասենսիո. «Հուսով եմ՝ նոր պայմանագիր կկնքեմ «Ռեալի» հետ»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Մարկո Ասենսիոն խոսել է իր ապագայի մասին:

«Հուսով եմ, որ շուտով նոր պայմանագիր կստորագրեմ ակումբիս հետ։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս, և ես ինձ երջանիկ եմ զգում «Ռեալում»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Արքայական ակումբի» հետ Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: