Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի անպարտելի շարքը ընդհատվեց 37-րդ խաղում: Կատարում ընթացող ԱԱ-2022-ի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը, չնայած որ առաջինը հաջողության հասավ, այնուհանդերձ, պարտվեց Սաուդյան Արաբիայի հավաքականին՝ 1-2 հաշվով:
Այդ հաղթանակից հետո Սաուդիան Արաբիայի ֆուտբոլիստները պարգևավճար են ստացել, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն, յուրաքանչյուր ֆուտբոլիստ այդ հաղթանակից հետո ստացել է 2,5 միլիոն եվրո պարգևավճար: