«Լայպցիգի» ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ կցանկանար խաղալ Չավիի գլխավորությամբ։ Օլմեոն նաև ընդգծել է, որ լավ հիշողություններ ունի «Բարսելոնայի» ակադեմիայի ժամանակաշրջանից:

Ընթացիկ մրցաշրջանում Դանի Օլմոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։