World Cup 2022. Լուիս Էնրիկե. «Ցանկանում ենք հասնել եզրափակիչ»

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կոստա-Ռիկայի հավաքականի դեմ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության առաջին տուրի հանդիպումից առաջ խոսել է թիմի նպատակների մասին:

«Մենք ճանաչում ենք Կոստա-Ռիկայի ընտրանուն և նրանց ֆուտբոլիստներին: Վստահ եմ, որ նրանք մրցունակ կլինեն, ուստի մենք պետք է ուշադիր լինենք և ամեն ինչ ճիշտ անենք, քանի որ ցանկանում ենք հասնել եզրափակիչ:

Մենք լավ ենք պատրաստվել, գիտենք, թե ինչ պետք է անենք, քանի որ երկար ժամանակ աշխատում ենք միասին»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իսպանիա – Կոստա-Ռիկա հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20:00-ին: