«Արսենալն» ու «Ատլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Լոնդոնի «Արսենալն» ու Մադրիդի «Ատլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։

Մադրիդցիները հետաքրքրված են «Արսենալի» հարձակվող Բուկայո Սակայի ծառայություններով։

Լոնդոնյան ակումբը տեղյակ է «Ատլետիկոյի» ցանկության մասին և առաջարկում է փոխանակում։

Ինչպես տեղեկացվում է, լոնդոնցիները պատրաստ են փոխանակել Սակային «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեի հետ։

Գործարքը կարող է կայանալ առաջիկա հունվարին: