Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանդը գովեստի խոսքեր է հղել թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հասցեին:
«Քրիստիանը Դանիայի սիրտն ու զարկերակն է: Հիանալի է, որ նա վերադարձել է: Երբ նա խաղադաշտում է, կարողանում է վերահսկել խաղի ռիթմը:
Էրիկսենը ահռելի աշխատանք է կատարում, նրա փոխանցումներն աներևակայելի են»,- դանիացի մասնագետի խոսքը փոխանցում է Tipsbladet-ը:
Դանիայի հավաքականը Կատարում ընթացող ֆուտբոլի առաջնությունում կմեկնարկի Թունիսի հավաքականի դեմ խաղով: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: