Սենեգալի հավաքականի առաջատար, Սադիո Մանեն, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի Մունդիալին, գրառում է արել սոցցանցերում:
«Այսօր Սենեգալը կսկսի պայքարը աշխարհի առաջնությունում։ Վստահ եմ, որ թիմը կգերազանցի իրեն և յուրաքանչյուր խաղին կմոտենա այնպես, ինչպես կմոտենար եզրափակիչի։
Ամբողջ երկիրը կաջակցի տղաներին հեռուստաէկրանների մոտ: Իմ թիմակիցները կպայքարեն Սենեգալի համար, նրանք կմիավորվեն որպես միասնական օրգանիզմ»,- գրել է Մանեն:
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականը այսօր՝ նոյեմբերի 21-ին առաջին տուրում կմրցի Նիդեռլանդների թիմի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: