Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է ընդհանուր խումբ։ Այս մասին հայտնում են Marca-ն:
Վերջին օրերին 35-ամյա հարձակվողը սրունքի մկանների հետ կապված խնդիրների պատճառով ընկերներից առանձին է մարզվում։ Այժմ ֆուտբոլիստը լիովին պատրաստ է:
ԱԱ-2022-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կմրցի Մեքսիկայի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի ընտրանիների հետ: