Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ (լուսանկար)

Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի: Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը: