Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում Մարկո Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում թիմի իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյի համար, ով ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից:

Տեղեկություն կա որ «Ռեալը» դիտարկում է Ռիյադ Մահրեզի տրանսֆերի գնման տարբերակը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ասենսիոյին ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը» և Իտալիայի չեմպիոն «Միլանը»:

26-ամյա իսպանացու պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ: