Հայտնի է Ալբանիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Ալբանիա – Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի հյուսիսմակեդոնական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդր Ստավրևը (Հյուսիսային Մակեդոնիա)։

Մրցավարի օգնականներն են Գոցե Պետրեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) և Կուշտրիմ Լիկան (Հյուսիսային Մակեդոնիա), չորրորդ պաշտոնյան է Էլդորյան Համիտին (Ալբանիա)։

Հիշեցնենք, որ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տիրանայում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։