«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ վերջերս տված սկանդալային հարցազրույցի մասին։ Լրագրողների հետ զրույցում 37-ամյա ֆուտբոլիստը ասել է, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
«Ռոնալդուն զարմանալի մարդ է։ Ցավում եմ, որ նա նման կերպ է արձագանքել ստեղծված իրավիճակին։ Ինձ համար տարօրինակ թվաց։
Բայց եթե նա դարձավ դրա նախաձեռնողը, ապա դրա համար լավ պատճառներ կային», – Նիկլասի խոսքերը մեջբերում է PLBold-ը: