Իսպանիայի և «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է Աշխարհի 2022թ առաջնության մասին։
«Սա շատ բարդ մրցաշար է, շատ ուրախ եմ, որ արդեն այս տարիքում հանդես եմ գալու հավաքականի կազմում։ Աշխարհի առաջնությունում խաղալու համար լրացուցիչ ճնշում չեմ զգում, ես պատրաստ եմ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լուիս Էնրիկեին», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։