Պաշտոնական․ Սադիո Մանեն չի մասնակցի ԱԱ-2022-ին

Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն չի մասնակցի Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնությանը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սենեգալի ազգային հավաքականի ներկայացուցիչը։

Ֆուտբոլիստը չի հասցրել վերականգնվել վնասվածքից:

Նշենք, որ Մանեն վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 14-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում։