Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե երբ կավարտի կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ պատրաստվում է կարիերան ավարտել 40 տարեկանում:

«Ուզում եմ խաղալ ևս երկու-երեք տարի. Սա առավելագույնն է։ Ուզում եմ կարիերաս ավարտել 40 տարեկանում։ Կարծում եմ՝ լավ տարիք է… Բայց չգիտեմ։ Հայտնի չէ, թե ինչպիսին կլինի ապագան։ Երբեմն դուք կյանքի ինչ-որ ծրագրեր եք կազմում, բայց, ինչպես բազմիցս ասել եմ, կյանքը դինամիկ է։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի»,- ասել է Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում:

2022/23 մրցաշրջանում 37-ամյա պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։