«Արսենալն» և «Միլանը» տրանսֆերային թիրախ ունեն

Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը հայտնվել է երկու թոփ ակումբների հետաքրքրությունների ոլորտում։ «Արսենալն» ու «Միլանը» ծրագրում են բանակցել սլովակ ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Calciomercato-ն։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում ֆրանսիական ՊՍԺ-ից 27-ամյա կատարողի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել գործարքի շուրջ։

Ներաձուրրիների հետ Սկրինյարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը:

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։