Էրլինգ Հոլանդ. «Ես ու Գվարդիոլան ֆուտբոլի խելագարներ ենք»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին։

«Ես շատ եմ հավանում աշխատանքը Գվարդիոլայի հետ, երկուսս էլ ֆուտբոլի խելագարներ ենք։ Երկուսս էլ չափազանց շատ ենք սիրում ֆուտբոլ, եւ ես դա շատ եմ հավանում։

Նա մտածում է ամեն ինչի մասին, ամեն մանրուք ավելի կատարելագործելու մասին»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է Goal-ը։