Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը վստահ է, որ դեռ կարող է վերադառնալ նախկին խաղամակարդակին:
«Մարդիկ կասկածում են իմ խաղային որակների վրա. դա թյուրիմացություն է: Բելգիայի ժողովրդին ցանկանում եմ ցույց տալ, որ կարող են վստահել իրենց ավագին: Մտադիր ենք որքան հնարավոր է առաջ գնալ Մունդիալում:
Մարտահրավերները շատ են: Ես կփորձեմ անել առավեագույնը»,- ասել է Ազարը
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 6 խաղում խփել է 1 գոլ ու կատարել նույնքան ասիստ: