«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հեն Մինը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն շատ վաղուց հետևել է ֆուտբոլիստին և ցանկացել է գնել նրան: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդյան ակումբը դժվար թե կարողանա ձեռք բերել հարձակվողին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։