Լիոնել Մեսսի. «Երախտապարտ եմ այն ​​ամենի համար, ինչին հասել եմ»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ում Արգենտինայի շանսերի մասին:

«Ես խոստումներ տվողը չեմ, ես պարզապես միշտ կարծում եմ, որ Աստված է որոշողը, Աստված գիտի, թե երբ է ժամանակը և ինչ պետք է լինի:

Երախտապարտ եմ այն ​​ամենի համար, ինչին հասել եմ։ Ինչ պետք է գա, կգա, և ես կարծում եմ, որ նա է որոշողը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: