«Բարսելոնան» կարող է գնել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը 2024 թվականին կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը մտադրություն ունի 2024թ.-ի ամռանը պաշտոնական առաջարկով դիմել «Մանչեսթեր Սիթիին»: Նրանք հույս ունեն, որ մինչև այդ կկարգավորվեն ակումբում տիրող ֆինանսական խնդիրները:

Նշենք, որ այս պահին Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո: