Չավին ցանկանում է թիմ հրավիրել «Նյուքասլի» կիսապաշտպանին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է իր թիմում տեսնել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին, հայտնում է El Nacional-ը:

Աղբյուրի համաձայն, ամեն ինչ կախված կլինի Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանի ելույթից Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ. առաջնությունում։

Նրա պայմանագիրը «Նյուքասլի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: