Մեմֆիս Դեպայը խնդրանքով դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը։ Հոլանդացի հարձակվողը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը հունվարին խզել պայմանագիրը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Ռոման»:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ Դեպայը միանա թիմին, հայտնում է աղբյուրը։ Հոլանդացի մասնագետը մտադիր է բարելավել ակումբի հարձակման գիծը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: